«Մեր նորաթուխները ա՛յ սենց են պողպատում․․․բա՜․․․»․ Արման Վերմիշյանը պարեկային ծառայության մասին


Բավականին ակտիվ օգտատեր Արման Վերմիշյանի գրառումներին շատերն են տեղյակ։ Օգտատերը հերթական անգամ հանդես է եկել գրառմամբ, որտեղ անդրադարձել է ոստիկանության նոր պարեկային ծառայությանը։

Նա ֆեյսբուքյան իր հաշվում լուսանկար է հանրայնացրել,  որտեղ պատկերված են պարեկային ծառայության մեքենաները։ Վերմիշյանը կից գրել է, որ ոստիկանության նոր ծառայության աշխատակիցները իրենց մեքենաները կայանել  են ռազմական վարժարանի տարածքում։

«Մեր նորաթուխները ա՛յ սենց են պողպատում․ բոլոր մայթերի նախկին ու ներկա կանաչ տարածքների վրա են մեքենաները կայանում»,- գրել է Արման Վերմիշյանը։ Նա նաև գրառման մեջ տեղեկացրել է, որ անգամ մի ձայնագրություն ունի, որտեղ ձայնագրված է  պարեկային ծառայության աշխատակցի հետ ունեցած զրույցը։

Օգտատերը գրառման մեջ խոսք է տալիս չալարել և ռեգիստատորից հանել ձայնագրությունը և հանրայանցնել։ Սակայն «երկու բառով» նկարագրելով զրույցը՝ գրել  է, որ աշխատակիցն ասել է՝ բա տեղ չունենք կայանելու, բա  որտե՞ղ կայանենք։

«Բա՜։ Կեցցեն ռեֆորմները», — գրառումն ավարտել է Արման Վերմիշյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!