Մերի Երեմյանն ամուսնացել է․ մանրամասներ դերասանուհու պսակադրությունից


ԴԵրասանուհի Մերի Երեմյանը համացանցում հետևորդների հետ կիսվում  է լուսանկարներով, տեսանյութերով, սակայն ոչ միշտ է գրառումներ կատարում։

Երկու օր է Մերիի երկրպագուները նկատել են, որ դերասանուհին սպիտակ զգեստով եկեղեցու ֆոնին դրվագներ է ներկայացնում։

Սակայն որոշ ժամանակ անց պարզվում է, որ Մերին ամուսնացել է։ Նա երկար ժամանակ է, ինչ նշանադրված է։ Եվ ահա զույգը վերջապես որոշում է կայացրել ամուսնանալ։ Պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Գայանե եկեղեցում։

Մերին իր կյանքի հիշարժան և կարևորագույն օրվա համար ընտրել էր ոչ ավանդական հարսանեկան զգեստ։ Հարսի զգեստը եղել է սպիտակ, նուրբ ու եթերային։ Նա գեղեցիկ տեսք է ունեցել։ Դերասանուհին և սիրելին՝ Նարեկը, մեկնել են վայելելու իրենց մեղրամիսը։

Զույգն ընտրել է Դուբայը։ Այժմ նրանք գտնվում են Դուբայում և վայելում ամռան վերջին օրերը և տոնում սպասված ամուսնությունը։ ԴԵրասանուհու պսակադրությունից մի քանի դրվագները ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!