«Մեզ կրկին ստորացրեցին․․․ վրեժ եմ ուզում․․․»․ Զարուհի Փոստանջյանի գրառումը


Ադրբեջանի կողմից ՀՀ միջպետական ճանապարհի փակման և ապա բացմանն անդրադարձ է կատարել նաև Զարուհի Փոստանջյանը։

Քաղաքական գործիչը համացանցային իր հարթակում լուսանկարներ է հանրայնացրել Որոտան գյուղից։ Հանրայնացված լուսանկարներից մեկում Փոստանջյանը կանգնած է Որոտան գյուղի ցուցանակի տակ։

Նա լուսանկարներին կցել է գրառում, որտեղ նշել է, որ թուրքերը 2 օր ճանապարհ փակելով լուծեցին իրենց խնդիրները, այնուհետև հավելել , որ թշնամին հերթական անգամ ստորացրել է հայ ժողովրդին, ապա գրառումն ավարտել է «վրեժ եմ ուզում» արտահայտությամբ։

Զարուհի Փոստանջյանը գրառման մեջ նաև հեգնել է՝ օգտագործելով «Էյվազլի և Չայզամի զորավարժությունն ավարտվեց»  նախադասությունը։

Զարուհի Փոստանջյանը մասնավորապես գրել է․ «Էյվազլի և Չայզամի զորավարժությունն ավարտվեց, թուրքերը վարժվեցին՝ 2 օր փակեցին Հայաստան — Պարսկաստան միջպետական ճանապարհը, մեզ կրկին ստորացրեցին․․․ Վրեժ եմ ուզում․․․»։

Մեկնաբանություններում քաղաքական գործչի հետ համաձայնել են որոշ օգտատերեր, սակայն քիչ չեն եղել այնպիսի մարդիկ, որոնք վրեժի ծարավին բացասական գնահատական են տվել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!