«Մարդու մտքում չի տեղավորվում այն միտքը, որ ապրիլյան պատերազմի վերջին օրը Սերժ Սարգսյանը թռել էր Բադեն-Բադեն»․ ի՞նչ մանրամասներ է ներկայացրել Դանիել Իոաննիսյանը


Դանիել Իոաննիսյանը համացանցային հարթակում գրառում է կատարել և անդրադարձել Սերժ Սարգսյանին։ Նա նշել է՝ Սարգսյանը տասնվեց անգամ հարկերի հաշվին գնացել է Բադեն-Բադեն։

Մանրամասներ է ներկայացրել և ավելացրել, որ փաստերը ուղարկվելու են ՀՔԾ և խնդրելու են քրեաիրավական գնահատական տալ։

Իոաննիսյանը գրել է՝ Սարգսյանը մեկնել է Բադեն-Բադեն Ապրիլյան պատերազմի վերջին օրը։ Այդ ժամանակ դեռ հրետանու, տանկերի ձայները չէին դադարել և հրադադարի հեռանկարն էլ տեսանելի չէր։

Ավելացրել է, որ ամսի վեցին նա Բեռլինում պետք է լիներ, սակայն մեկ օր շուտ մեկնեց, որպեսզի Բադեն-Բադենում հասցնի հանգստանալ և հաջորդ օրը մեկնել Բեռլին։ Իոաննիսյանը նշում է՝ այդ միտքը մարդու գլխում չի կարող տեղավորվել։

Գրառման մեջ Իոաննիսյանը նաև նշել է, թե իրավական ինչ հիմքերով են հաղորդումը ներկայացնելու․ այդ հոդվածներն են՝ ՔՕ 179-րդ և 309-րդ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!