Մաշա և Արման հայտնի զույգը անսահման երջանիկ է․ Արմանն ազատվել է հաշմանդամի սայլակից․ տեսեք, թե ինչպես է քայլում նա․ տեսանյութ


Մաշա Թորոսյանի և Արման Բեգյանի սիրո պատմությունը շատերին է հայտնի։ Արմանը պատերազմի մասնակից է եղել և ծանր վիրավորում ստացած բուժում էր ստանում հիվանդանոցում։

Այդ ընթացքում բուժում էր ստանում նաև Մաշայի եղբայրը․ կրկին պատերազմի մասնակից և ծանր վիրավորում ստացած։ Նրանց հիվանդասենյակները դեմ դիմաց էին գտնվում։ Մաշան խնամում էր եղբորը։ Ամենօրյա հանդիպումները հանգեցրին Արմանի հետ ծանոթացման, շփման։

Նրանք դեռ հիվանդանոցում ընկերացան։ Երեկոները հաճախ էին հավաքվում և քննարկումներ անցկացնում։ Այդ ընկերությունը վերջապես նրանց հոգիներում զգացմունք արթնացրեց։

Արմանը հաշմանդամի սայլակին էր գամված։ Սակայն դա անհանգստացնող հանգամանք չէր Մաշայի համար և չէր խանգարում իր հոգում եղած զգացմունքների մեծացմանը։ Հետագայում նրանք նշանադրվեցին։ Մաշան հաճախ է լուսանկարներ հանրայնացնում Արմանի  հետ։

Այս անգամ  աղջիկը մի տեսանյութ է տարածել և ցույց տվել, թե ինչպես է սկսել քայլել Արմանը։ Նկատելի է զույգի անսահման երջանկությունը։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!