Մակարոնի յուրօրինակ բաղադրատոմս․ համից չեք կշտանա


Իտալական խոհանոցից հայտնի մակարոնային ուտեստները սիրվել են գրեթե բոլոր երկրներում։ Դրանք հազարներկի հասնող բաղադրատոմսեր ունեն։

Բոլորն էլ համեղ են, հագեցնող։ Մակարոնեղենն անհրաժեշտ է սննդակարգում չափավոր կիրառության հասցնել, բայց երբեմն-երբեմն կարելի է ներառել ռացիոնում։

Ներկայացնում ենք ամենահամեղներից մեկը։ Հավատացեք՝ այս մոտեցմամբ իրոք համեղ է ստացվում։ Ուղղակի համից չեք կշտանա։

Պատրաստման եղանակը դժվար չէ։ Եռման ջրին հավելեք աղ և պաստան եթեք աղաջրում : Քիչ բուսայուղով տապակեք երկարավուն կտրած հավի միսը 10-15 ր, ավելացրեք լոլիկ, մի փոքր էլ աղ արեք և շարունակեք տապակել ևս 2 ր։

Թույլ մի տվեք, որ լոլիկը տապակելով շատ փափկի: Եփված մակարոնը լցրեք մսի վրա, ապա միացրեք պեստոն, խառնեք, իսկ մատուցելիս արդեն շաղ տվեք քերած պարմեզանը:

Այս ուտեստը հարմար է նաև, երբ անսպասելիորեն հյուրերը թակում են դուռը և հայտնում, որ քաղցած են։ Կունենաք գեղեցիկ սեղան և ժամանակը հաճելի կանցկացնեք։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!