Ձմերուկով անչափ համեղ և զովացուցիչ ըմպելիք, որը կզարմացնի ձեր հյուրերին․ Սորբե


Սորբե։ Ամառային անչափ համեղ, զովացուցիչ հյուրասիրություն և վայելք, որը կզարմացնի ձեր հյուրերին։ Ձեզ ընդամենն անհրաժեշտ կլինի ձմերուկ, լայմի կեղևի քերուկ և նանա։

Հեռացնել ձմերուկի կորիզները, կեղևահանել, ապա կտրատել խորանարդիկներով: Կտորները լցնել բլենդերի մեջ և հարել մինչ կդառնա միասեռ զանգված: Լցնել հարմար ամանի մեջ և տեղափոխել սառցարան 1-2 ժամով:

Այնուհետև հանել սառցարանից և կրկին լավ հարել, որից հետո տեղափոխել սառցարան ևս 1-2 ժամով: Ցանկալի է ևս 1 անգամ կրկնել և 3 ժամով վերջնական թողնել սառչելու: Ձմերուկին ոչ մի քաղցրացուցիչ հարկ չկա ավելացնելու։

Տանը պատրաստած մաքուր, առանց ավելորդ հավելումների,  սիրելի ձմերուկով պատրաստած այս սորբեն կդառնա ձեր սիրելի զովացուցիչ ըմպելիքը։ Ի՞նչն է ամռանն այդչափ սիրելի և հաճելի, եթե ոչ ձմերուկը, որն ամռան խորհրդանիշն ասես լինի։

Եվ դժվար է գտնել մի մարդ, ով չի սիրի այս համեղ մթերքը և դրանից պատրաստված զովացուցիչ ըմպելիքը, որը փրկում է ամռան տապից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!