«Հրեշտակներ մարմնի մեջ»․ Ղազախստանի ալբինոս քույրերը աշխարհում մեծ ճանաչում են սկսում ձեռք բերել․ ահա թե որքան հետևորդ ունեն նրանք


Ալբինիզմը հազվադեպ պատահող հիվանդություն է։ Այդ հիվանդությամբ տառապող մարդիկ հետաքրքիր արտաքին ունեն՝ նրանք օժտված են չափազանց բաց երանգի մաշկի գույնով , վարսերով, աչքերի գույնով։ Այդ մարդիկ յուրահատուկ գեղեցկություն ունեն։

Այս նյութում ցանկանում ենք պատմել այդ հիվանդությամբ տառապող երկու քույրիկների մասին։ Քույրերը Ղազախստանից են։ Մեծ քույրը՝ Ասելան, տասնչորս տարեկան է, իսկ փոքրը՝ Կամիլան, 1,5 տարեկան։

Նրանք իրենց յուրահատուկ տեսքի շնորհիվ ողջ աշխարհով հայտնի են դարձել։ Քույրերի նկատմամբ Ղազախստանում երկակի վերաբերմունք կա։

Ոմանք հիանում են նրանցով և այդպես փորձում ձեռք մեկնել ու հասարակության մեջ ներգրավել, սակայն, ցավոք սրտի, կան մարդիկ, ովքեր շփման եզրեր նրանց հետ չեն կարողանում գտնել և քույրերը նրանց համար տարօրինակ են։

Իսկ քույրիկները սկսեցին ճանաչելիություն ձեռք բերել այն ժամանակ, երբ տեղի թերթերից մեկն անդրադարձ կատարեց և նրանց լուսանկարները տարածեց։ Այնուհետև Ասելան ինսթագրամում օգտահաշիվ ակտիվացրեց և սկսեց հանրայնացնել քույրիկի և իր լուսանկարները։

Այժմ քույրերն ունեն 28 000 հետևորդ։ Նրանց անվանում են «Հրեշտակներ մարմնի մեջ», «Ձյունաճերմակներ» կամ՝  «Ճամփորդ տիկնիկներ»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!