«Տղուս ցույց կտաս, վերջին նկարս ա»․ հերոսի հրապարակված նամակագրությունը․ անասելի հուզիչ


Անկախ նրանից ճանաչում ենք հերոսին, թե ոչ՝ նրանց պատմությունները կոկորդ են խեղդում։ Շնորհակալ լինել՝ ասել է, թե ոչինչ չասել, չանել։ Ներողություն, տղաներ․․․ Ներողություն, որ մենք կանք, բայց դուք՝ ոչ։

Ներողություն, որ ապրում ենք ձեր կյանքով։ Ինչ օրեր են տեսել, որոնց մասին պատկերացում անգամ չունենք։ Յուրաքանչյուրի պատմությունը սիրտ մաշող է, տանջող։ Ճանաչենք նրանց ու բարձր պահենք նրանց վառ հիշատակը։ Անմահ հերոս Անանյան Սամվել։

Ծնվել է 1988 թվականին։ Գեղարքունիքի մարզ գյուղ Փոքր Մասրիկից էր։ Պարտադիր զինծառայությունից հետո անցել է պայմանագրային ծառայության։ Սամվելն ամուսնացած էր։ Ամուսնացել է 2015 թվականին։

Նա նաև Ապրիլյան պատերազմին էր մասնակցել։ 2016 թվականին ծնվեց նրա տղան։ Ցավոք սրտի, Արցախյան վերջին պատերազմը խլեց նրան ընտանիքից։ Ընկել է ընկերոջը օգնելիս։ Վիրավորվել է և անմահացել հոկտեմբերի տասնիննին։

Համացանցում տարածում է գտել Սամվելի նամակագրություններից մեկը, որտեղ հերոսը ուղարկել էր իր լուսանկարը, նշել, որ այն վերջին լուսանկարն է և խնդրել այն ցույց տալ որդուն։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!