Հերոսը խոսելով եղբոր հետ՝ պատմել է, թե ինչ սարսափելի տեսարանների է ականատես եղել


Ազգի սերուցքը, ամենալուսավորները իրենց կյանքն անգամ չխնայեցին հայրենիքի համար։ Ապագա սերունդն իր կյանքով, հզորացած հայրենիքով է պարտական նրանցից յուրաքանչյուրին։

Ճանաչենք նրանց անուն առ անուն ու բարձր պահենք նրանց հերոսական անունները։ Սերյոժա Փանոսյան։ Ծնվել է 2002 թվականին, Ապարանում։ Ծառայության էր անցել 2020-ին, Հադրութում։

Զորավարժությունների ժամանակ Սերյոժային նկատել էր Ջալալ Հարությունյանը․ «Շատ լավ ես նռնակ նետում, տղա ջան։ Մատաղիսում քեզ պես տղաներ են  պետք»։ Սեպտեմբերի 27-ին նոր էր իջել դիիրքերից։ Խոսելով եղբոր՝ Սահակի հետ՝ պատմել էր, թե ինչ սարսափելի տեսարանների է ականատես եղել և մի կերպ մահից փրկվել։

Առավոտյան կրկին դիրք էին բարձրացել և շարունակում էին հերոսաբար պաշտպանել։ Այդ օրը հակառակորդը լայնածավալ հարձակում էր սկսել։ Սերյոժան առաջ էր ընթանում, պարբերաբար ետ էր պտտվում և ընկերոջն աչքով անում։

Կարծես ասեր՝ ամեն բան լավ կլինի։ Անմարդկային մարտերից հետո  անօդաչուի հարվածից ընկնում են տղաները։ Հավերժ հիշատակ․․․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!