«Հեռուստադիտողը, երևի, մոռացել է իմ «մութ անցյալը»»․ Հռիփսիմե Սարգսյանը՝ Կարեն Ասլանյանին առաջին հայացքից համակրելու մասին


Հռիփսիմե Սարգսյանը ճանաչելի դարձավ «Մոր խոստումը», «Շիրազի վարդը» հեռուստասերիալներից։Այժմ նկարահանվում է «Օջախի երգը» սերիալում։

Նախագծում նա ներկայանում է դրական կերպարում, ինչը բացառիկ երևույթ է, քանի որ մինչ այդ դերասանուհին բացասական դերեր է կերտել։ Նոր կերպարով ոգևորված է։ Հռիփսիմեն նկատել է, որ դերասանին իր կերտած կերպարի հետ նույնացնում են և երբեն դերասանը անեծքների է արժանանում։

Դերասանուհին փաստում է, որ դժվար չի եղել հեռուստադիտողին համոզել նոր կերպարի հարցում։ «Հեռուստադիտողը, երևի, մոռացել է իմ «մութ անցյալը»։ Կերպարս սիրվել է նրանց կողմից»,- ասել է դերասանուհին։

Հռիփսիմեի հիմնական խաղընկերը Կարեն Ասլանյանն է, ում Հռիփսիմեի խոսքով՝ «հասարակությունը պաշտում է»։ Նրանք լավ հարաբերություններ ունեն անգամ կադրից դուրս։ Կարենի հետ Հռիփսիմեն Թատերական ինստիտուտից է ծանոթ։ Որպես խաղընկերներ՝ 1-ին հայացքից համակրել են իրար։

Չնայած հասարակությունը Հռիփսիմեին մեղադրում է պլաստիկ վիրահատությունների մեջ՝ դերասանուհին որևէ միջամտության չի դիմել, անգամ խոստովանում է, որ բոլորի պես բարդույթներ ունի։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!