Հավի թոքի տապակա․ պատրաստեք այս ուտեստը նոր բաղադրատոմսով․ աներևակայելի համեղ «տժվժիկ»


Կենդանիների օրգաններից ուտեստների պատրաստումը եկել է դեռ դարերի խորքից և միշտ բաժին է հասել հասարակության ցածր խավին։

Ունևոր խավը դրանք միշտ անպետք է համարել և դեն է նետել, իսկ աղքատները վերցրել են և սնվել դրանցով։ Հետագայում բոլորն են սկսել հասկանալ, որ դրանք բավականին համեղ են և սկսում են ներառել են սննդակարգում։

Եթե սիրում եք, օրինակ՝ հավի թոքից պատրաստված տարատեսակ ուտեստներ, հետևեք մեր ներկայացրած բաղադրատոմսին և ստացեք անչափ համեղ ուտեստ։

Հավի թոքի տապակա։ Թոքը բաժանել 2 մասի, հեռացնել ավելորդ մասերը, եթե դրանք կան:

Ալյուրին խառնել աղ, սև, կարմիր պղպեղներ, թոքերը պատել ալյուրով և տապակել տաքացած բուսայուղի մեջ փակ կափարիչով՝ յուրաքանչյուր կողմից 2 ր։

Թոքը թավայից դուրս բերե և նույն այդ թավայում լցնել կիսալուսնաձև մանրացված սոխը, տապակել, խառնել և մատուցել կարտոֆիլի խյուսի հետ կամ այլ ուտեստով, որն ավելի հարմար ու սիրելի է ձեզ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!