«Հաշտ չեմ ինքս ինձ հետ․ փորձում եմ տրամաբանել, մարսել, հասկանալ` ի՞նչ տեղի ունեցավ»․ Թեհմինա Վարդանյանը երկար դադարից հետո գրառում է կատարել


Թեհմինա Վարդանյանը, ով ընտրություններից առաջ միացավ «Պատիվ ունեմ» դաշինքին, տևական ժամանակ էր քաղաքական բնույթի գրառումներ չէր կատարում։

Նա երբեմն հանրայնացնում էր անձնական լուսանկարները և սահմանափակվում այդքանով։ Այսօր կին քաղաքական գործիչը մի գրառմամբ է հանդես եկել, որտեղ անդրադարձել է հասարակության հետընտրական տրամադրություններին և գրառման ավարտին զարմանք հայտնել, արդյոք ի՞նչը պիտի վերջապես սթափեցնի հանրությանը։

Թեհմինան գրել է, որ ընտրություններից հետո ինքն իր հետ հաշտ չէ և փորձում է հասկանալ, թե ինչ կատարվեց։ Նա մեջբերել է ժողովրդական հայտնի ասացվածքը, ըստ որի՝ «նույն գետը երկրորդ անգամ չեն մտնում», ապա հավելել, որ հայ ժողովուրդն ավելին արեց՝ մտավ ճահիճը և այժմ կլանվում է։

Քաղաքական գործիչն ավելացրել է, որ մենք բոլորս արժանի ենք նման ղեկավարության և չպետք է բողոքել, քանի որ ինքներս արեցինք այս ամենը։

«Ձեր ընտրության կամ անտարբերության արդյունքն է: 2018-ի ընտրություններից հետո ընկալելի էր, չգիտեիք` ինչի հետ եք բախվում: Այժմ ինչի՞ց եք բողոքում: Լավ, ո՞րն է լինելու եզրագիծը, ի՞նչն է սթափեցնելու..»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!