«Հայրենիքիս արևը նույնիսկ ուրիշ արև է՝ ավելի վառ , ավելի տաք․ երանի արևը գոնե չկորցնենք․․․»․ Անաիս Սարդարյանի նոր լուսանկարը և ուշագրավ գրառումը


Դերասանուհի Անաիս Սարդարյանըն ինսթագրամյան իր օգտահաշվում ամառային, ծովի ֆոնին լուսանկար է հանրայնացրել և կից գրառման մեջ նշել, որ վայելելու համար քիչ բան է մնացել։

Գոհունակություն է հայտնել, որ կա արևը, նշել, որ հայրենիքի արևն անգամ ուրիշ է․ այն ավել տաք է ու վառ։

Ցանկացել է, որ չկորցնենք արևը և արևի պես ջերմ հիշողություններ ունենանք։ Այնուհետև սրտնեղել է, որ հիշելու շատ բան ունենք, որոնք չենք հիշում, մոռանում ենք։ Անաիսը մասնավորապես գրել է․ «Ինչքան քիչ բանա մեզ մնացել վայելելու։ Լավա էս արևն էլ կա։ Ի դեպ, Հայրենիքիս արևը նույնիսկ ուրիշ արև է , ավելի վառ , ավելի տաք։

Երանի արևը գոնե չկորցնենք։ Գոնե հիշողությունները մեր լինեն արևի պես վառ։ էնքան բան կա հիշելու բայց մոռանում ենք։  Տե՛ր ջան, տուր մեզ ուժ ՀԻՇԵԼՈւ»։

Անաիսին հետևորդները գնահատում ու սիրում են իր անչափ բարեսրտության ու անկեղծության համար։ Պատերազմի օրերին դերասանուհին կանգնեց արցախցիների կողքին, օրնիբուն աշխատում էր՝ ջանք ու եռանդ չխնայելով և օգնության ձեռք մեկնում հայրենակիցներին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!