Համացանցը քննարկում է Կարդի Բիի նոր լուքը


Փարիզի նորաձևության շաբաթը միշտ էլ անակնկալներով լի է լինում։ Զարմացնում են ոչ միայն մոդելավորողները, այլև անվանի հյուրերը, որոնք փորձում են առանձնանալ իրենց կերպարներով։ Այս անգամ բոլորին զարմացրել է երգչուհի Կարդի Բին։

Թեպետ նա միշտ սիրում է ներկայանալ բաց և կիսամերկ կերպարներով, այս անգամ նա բոլորին զարմացրել է հագնված լինելով։ Նա ոտքից գլուխ ծածկել է մարմինը, անգամ դեմքը։ Ողջ լուքը՝ զուգագուլպաները, ձեռնոցները, զգեստը, վերարկուն, երկարաճիտ կոշիկները և գլխաշորը, պատված էին ծաղկավոր նկարներով։ Բայց ամենատարօրինակն այն էր, որ դեմքը լիովին ծածկված էր նույն նախշերով կտորով։

Երգչուհին ինստագրամյան իր էջում տեղադրել է տեսանյութ, թե ինչպես է այդ կերպարով շրջում Փարիզի կենտրոնում՝ Էյֆեյլյան աշտարակի մոտ։ Ողջ համացանցը քննարկում է նրա կերպարը՝ տարակուսելով, թե ինչպես է նա առհասարակ նման բան հագել իր վրա։

Լուքի հեղինակն անգլիացի դիզայներ Ռիչարդ Քուինն է, ով շատ աստղերի ոճով է զբաղվում։ Նրա ծառություններից օգտվում են Քենդել Ջեները, Բեյոնսեն, Սելին Դիոնը և այլ հայտնիներ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!