Հաղթանակած հայ ծանրորդները վերադարձել են աշխարհի առաջնությունից


Ծանրամարտի Հայաստանի հավաքականն այս գիշեր վերադարձել է թաիլանդական Պատայա քաղաքում տեղի ունեցած մեծահասակների համաշխարհային ստուգատեսից։ Կարևորագույն քննությունը հանձնած մեր պարծանքներին դիմավորել են բարձրաստիճան պաշտոնյաներ, անվանի մարզիկներ և երկրպագուներ։ Հայ ծանրորդները փառահեղ են մասնակցել՝ նվաճելով 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ։


Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն անկասելի է եղել՝ հաղթանակն առավել ծանրակշիռ դարձնելով աշխարհի նոր ռեկորդով։ Համաշխարհային ստուգատեսից ամենաբարձր հարգի պարգևներով են վերադարձել մինչև 89 կգ անձնական քաշ ունեցող Հակոբ Մկրտչյանը և մինչև 109 կգ աձնական քաշ ունեցող Սիմոն Մարտիրոսյանը, արծաթե պարգևներով՝ գերծանր քաշային Գոռ Մինասյանը, ով զիջել է միայն գերհզոր ծանրորդ, վրացի ռեկորդակիր Լաշա Տալախաձեին։ Բրոնզե մեդալն իր հետ բերել է գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը։


Ստուգատեսին մեր ծանրորդները նվաճել նաև փոքր պարգևներ։ Փոքր բրոնզն իրենց հետ հայրենիք են բերել մինչև 81 կգ անձնական քաշ ունեցող Անդրանիկ Կարապետյանը և մինչև 102 կգ անձնական քաշ ունեցող Սամվել Գասպարյանը։
Հայ ազգի պարծանք Սիմոն Մարտիրոսյանը և դյուցազուն Ռուբեն Ալեքսանյանն իրենց մեդալները նվիրել են ամիսներ առաջ մահացած ծանրորդ Աղասի Աղասյանի ընտանիքին՝ այդկերպ հարգելով ավագ ընկերոջ հիշատակը։ Անչափ հաճելի է տեսնել մեր դյուցազունների հաջողությունները միջազգային հարթակում և գիտակցել, որ փոքր Հայաստանն այդքան տաղանդավոր հայորդիներ ունի։ Հույս հայտնենք, որ առաջիկա մրցումներից մեր մարզիկները նույնպես կվերադառնան ամենաբարձր հարգի պարգևներով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!