«Կներես ինձ, որ վերջերս հոգնած եմ, տխուր և նյարդային…կանցնի, ամեն ինչ էլ անցել ենք»․ Լիլիթ Մուրադյանը շնորհավորանքն ամուսնուն և անկեղծ խոստովանությունը


Այսօր Վահե Խանամիրյանի ծննդյան օրն է։ Այդ առիթով նրա կինը՝ Լիլիթ Մուրադյանը, հանրայնացրել է ամուսնու և երեխաների լուսանկարը, ապա կից գրառմամբ հանդես եկե։

Նա շնորհավորել է ամուսնուն և արտահայտել անսահման սերը։ Գրել է, որ ամուսնուն շատ բան ունի ասելու և նշել, որ գրելիս կոկորդը վառվում էր, որովհետև անչափ հուզված է եղել։

Լիլիթն ամուսնուն շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուր օրվա համար, որ այդքան սիրված է ամուսնու կողմից և որ արդեն յոթ տարի է ամեն օր ավելի շատ է սիրում ամուսնուն։

Ընդգծել է, որ անսահման երջանիկ է և որ երեխաների համար Վահեն հիանալի հայր է։ «Կներես ինձ, որ վերջերս հոգնած եմ, տխուր և նյարդային…կանցնի, ամեն ինչ էլ անցել ենք։

Շնորհակալ եմ ծնողներիդ, որ քեզ ունեմ։ Ես քեզ սիրում եմ և բառեր չկան, որ բնութագրեմ, թե որքան։ HAPPY BIRTHDAY»,- գրել է Լիլիթը։ Հաղորդավարուհին նաև շնորհակալություն է հայտնել ամուսնու ծնողներին նման ամուսին ունենալու համար։

Հրապարակման մեկնաբանությունների բաժնում հաղորդավարուհու հետևորդները միացել են շնորհավորանքին և բարեմաղթանքներ հղել օրինակելի ընտանիքի հորը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!