«Կյանքը շարունակվում է, ամեն օր, ցավոք սրտի, մարդիկ են մահանում»․ Ալեքսանդր Բաբասյանը՝ սահմանին 3 զոհ ունենալու օրը քեֆ անելու մասին․ տեսանյութ


Օրերս տեղի է ունեցել Մամիկոն Խուրշուդյանի հարսանյաց հանդեսը։ Խնջույքին ներկա են եղել մի շարք ճանաչված դեմքեր՝ Էրիկ Կարապետյանը, Կարեն Ասլանյանը,  Հայկ Դուրգարյանը, Եվա Բաղդասարյանը, Ալեքսանդր Բաբասյանը և այլք։

Նրանք սոցհարթակում «պատմություններ» բաժնում տեսանյութեր և լուսանկարներ են տարածել, որտեղ երևում էб որ խնջույքն ուրախ է անցել։ Սակայն որոշ մարդկանց աչքից չի վրիպել․ որ հարսանիքի օրը սահմանին երեք զոհ եղավ։

Այս մասին լրագրողը խոսել է դերասան Ալեքսանդր Բաբասյաтի հետ և  լրագրողի այն խոսքին, որ որոշ օգտատերեր զարմանք են հայտնել և սուր քննադատության ենթարկել դերասանների և երգիչների մասնակցությունը հարսայաց հանդեսին հենց այն օրը, երբ երեք զոհ ունեինք, Բաբասյանը պատասխանել է․ «Միշտ էլ քննարկումներ կան, որոնք վերաբերում են աշխատանքիս էլ, անձնական կյանքիս էլ, սակայն պետք է թույլ մարդ լինես, որ տրվես դրանց։

Կյանքը շարունակվում է, ամեն օր, ցավոք սրտի, առողջական խնդիրներից եւ պատահարներից մարդիկ են մահանում:

Եթե այդպես նայենք, չենք կարող ապրել: Իհարկե, ցավում եմ կատարվածի համար»։ Մանրամասները տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!