«Կենացդ խմեմ» հրաշալի կատարում․տեսահոլովակի պրեմիերա է ներկայացրել Իվետա Մուկուչյանը


Գերմանահայ երգչուհի Իվետա Մուկուչյանը հայտնիություն ձեռք բերեց «Հայսուպերսթար» հեռուստանախագծից։ Նա նաև Գերմանիայում մասնակցել է «Գերմանիայի ձայնը» երաժշտական նախագծին և Հայաստանը ներկայացրել է Եվրատեսիլ երգի մրցույթում։

Եվրատեսիլում նա զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը։ Իվետան բացի երգչուհի լինելուց նաև մոդել է և իր ուժերը փորձել է դերասանական ասպարեզում։ Իվետան մարտի վեցին տեսահոլովակի պրեմիերա է ներկայացրել։

Երգն Արաքսյա Վարդերեսյանի «Էս ով ինձ անիծեց» երգի քավեր տարբերակն է։ Տեսահոլովակին կից գրառման մեջ երգչուհին նշել է․«Սիրելիներս, ներկայացնում եմ իմ նոր տեսահալովակը՝ սիրո երգ, սիրող սրտերի համար՝ «Կենացդ խմեմ»..․

Նշեմ, որ այս երգը Արաքսյա Վարդերեսյանի «Էս ով ինձ անիծեց» երգի  քավեր տարբերակն է։

Վայելեք գեղեցիկ օր այս գեղեցիկ հնչյունների ներքո»։ Տեսահոլովակի ռեժիսորը Մարիամ Գևորգյանն է։ Իվետան հրաշալի է կատարում այս երգը։

Մեկնաբանություններում օգտատերերն իրենց հիացմունքն են արտահայտել, շնորհավորել հրաշալի տեսահոլովակի կապակցությամբ և ջերմ գրառումներով հանդես եկել։ Տեսահոլովակը կարող եք դիտել ստորև․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!