Կարտոֆիլով տոլմա․ անմահական ուտեստ, որի համից ուղղակի չեք կշտանա


Կարծում ենք բոլորն էլ սիրում են տարբեր ուտեստներ փորձել, համտեսել և զանազանություն բերել խոհանոց։ Հայկական տոլմա սիրում են բոլորը։ Շատ այլ բաղադրատոսմեր են ծնվել սովորական հայկական տոմայից։

Եվ ահա ներկայացնում ենք դրանցից մեկը, որ կարծում ենք շատերիդ համար նորություն կլինի։ Այն, հավատացեք, անչափ համեղ է ստացվում և կստացվի բոլորի մոտ։

Եվ այսպես, կարտոֆիլով տոլմա։ Այս հրաշք ուտեստը մատուցելուց հետո ականատես եք լինելու հյուրեր զարմանքին։ Բոլորի համար այն նորություն է։ Իսկ գորիսեցիների համար անփոխարինելի և հիմնական ուտեստ։

Դե ինչ, սկսեք պատրաստել մեզ հետ։ Կարտոֆիլները անցկացնում եք քերիչով, ավելացնում բրինձ, աղ, սև պղպեղ, կանաչիներ, 1 հատ գազարը նույնպես անցկացրեք քերիչով։ Այժմ միացրեք համեմունքները՝ չորացրած նանա, աղ, սև պղպեղ և այլ համեմունքներ, որոնք սիրում եք։

Առանձին առատ սոխառած պատրաստեք տոմատով (կարելի է նաև տոմատ չավելացնել) և ավելացնել կարտոֆիլային զանգվածին, լավ խառնում և փաթաթում նախապես խաշված կաղամբի թերթերով։ Փաթաթելուց հետո վրան ջուր ավելացնել և եփել այնքան, մինչ կարտոֆիլը կեփվի։ Ահա և վերջ, կարող եք վայելել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!