Կարտոֆիլային կոտլետներ․ համեղ, հեշտ, ոսկեգույն և խրթխրթան շերտով


Կարտոֆիլը հայտնաբերվել է դարեր առաջ և դարձել մարդկության հիմնական սնունդներից մեկը։ Կարտոֆիլային ուտետները բազմազան են, համեղ և հագեցնող։ Այսօր առաջարկոկւմ են յուրահատուկ կարտոֆիլային ուտեստ, որն, իրոք, անչափ համեղ է ստացվում։ Համից չեք կշտանա և հավատացեէ՝ հաճախակի եք պատրաստելու։ Այն պատրաստելը դժվար չէ և կստացվի յուրաքանչյւորիկ մոտ։

Անհրաժեշտ է՝

Կարտոֆիլ — 1 կգ

Պանիր — 150 գ

Հավկիթ — 2 հ․

Թթվասեր — 100 գ

Ալյուր — 4 ճ․գ․

Սամիթ և կանաչ սոխ՝ ըստ ճաշակի

Սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլը խաշել, վերածել պյուրեի, հավելել սև պղպեղը, մանրացված սամիթը և կանաչ սոխը, քերած  պանիրը, լավ խառնել, ապա ձեռքերի օգնությամբ ձևավորել և ստանալ ոչ մեծ կարտոֆիլային կոտլետներ։

Առանձին տարայում հավկիթները թթվասերի հետ խառնել, հավելել ալյուրը, լավ խառնել, որպեսզի ստացվի ծորացող, համասեռ զանգված։

Այնուհետև կարտոֆիլային կոտլետները թաթախել այդ զանգվածի մեջ, ապա տապակել բուսայուղի մեջ։ Ստացվում են անչափ համեղ, գեղեցիկ, ոսկեգույն խրթխրթան շերտով կոտլետներ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!