Կանաչ լոբին պատրաստեք յուրօրինակ բաղադրատոմսով և վայելեք անմահական այս ուտեստը


Լոբին, հատկապես՝ կանաչ, իր օգտակար հատկություններով չի զիջում որևէ այլ բանջարեղենի։ Սննդակարգում շատ կիրառեք այս բանջարեղենը և եղեք առողջ։

Այն հավասարազոր է մսամթերքին։ Տարվա այս ժամանակաշրջանը թույլատրում է վայելելու թարմ կանաչ լոբին։ Առաջարկում ենք կանաչ լոբի պատրաստելիս յուրահատուկ մոտեցում ցուցաբերել։ ։ Կանաչ լոբով ճաշ։ Կաթսայի մեջ տապակել սոխ և հասցնել ոսկեգուն երանգի, ավելացնել տոմատ, լոլիկ,համեմել:

Եփել 10 ր մինչ լոլիկի հալվելը: Բաղադրիչները վերցրեք աչքաչափով՝ հաշվի առնելով համտեսողների քանակը և ուտելու քաղցած լինելու հանգամանքը։ Լցնել լոբին, վրայից մանր կտրատած կարտոֆիլը և ջուր, որ ծածկի զանգվածը:

Եփել մոտ 30 ր, մինչև լոբին, կարտոֆիլը եփվեն: Վերջում ավելացնել հայկական անուշաբույր կանաչիներ՝ համեմ, ռեհան,ծիտրոն,սամիթ՝ ըստ ճաշակի: Իհարկե կարելի է ավելացնել այնպիսի համեմունքներ, որոնք հավանում ենք։

Լոբին մշակում և աճեցնում են բազմաթիվ երկրներում, բայց յուրաքանչյուր հայ համոզված է՝ հայաստանյան հողում մշակած և աճեցված կանաչ լոբին անմահկան է և օժտված համային անասելի հատկություններով։ Այս ուտեստը հագեցնող է և անչափ օգտակար։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!