Կայացել է «Messi 10» շոուի պրեմիերան․ բացառիկ լուսանկարներ


Բարսելոնայում տեղի է ունեցել հանրահայտ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին նվիրված «Messi 10» շոուի պրեմիերան, որը դարձել է արգենտինացու կյանքի կարևոր իրադարձություններից մեկը։ Մեսսիի տաղանդը միլիոնավոր մարդկանց է ոգեշնչում՝ այդ թվում արվեստի աշխարհից։ Այսպես, «Cirque du Soleil»-ի հիմնադիրները մարզիկի կյանքի հիման վրա շոու են ստեղծել։

Շոուն տևում է խորհրդանշական 90 րոպե և բաժանվախ է երկու կեսի՝ ֆուտբոլային հանդիպման պես։ Բեմը կառուցված է ֆուտբոլային խաղադաշտի պես, իսկ կրկեսի դերասանների համարները զուգակցվում են տեսանյութերով՝ Մեսսիի իրական հնարքներով։

Պրեմիերան կայացել է «Parc del Fòrum»-ում և մեծ իրարանցում է առաջացրել հանդիսատեսի շարքերում։ Առաջինը տեսնելու՝ թե ինչ է ստացվել եկել էր հենց Լիոնելը՝ կնոջ՝ Անտոնելլա Ռոկուցոյի հետ։ Պրեմիերային ներկա էին նաև իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը և իսպանական շոու-բիզնեսի աստղեր։

Բոլոր նրանք, ովքեր չեմ կարողացել ներկա գտնվել պրեմիերային, կկարողանան անպայման տեսնել շոուն, քանի որ «Cirque du Soleil»-ն համաշխարհային հյուրախաղեր կունենա այս շոու ծրագրով, իսկ 2020-ին շոուի մասնաճյուղը կհիմնադրվի Արգենտինայում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!