Խոստացել են տոներից հետո հրապարակի պատերի ծակերը փակել․․․


Հայտնի է, որ քաղաքացիների շրջանում որոշակի անհանգստություններ կան այն մասին, որ մայրաքաղաքի ամանորյա զարդարանքները անվերադարձ փչացնում են մշակութային կոթողները․ պատերի վրա մեծ անցքեր են գոյանում, որոնք դարերի պատմություն ունեցող շենքերին անշուք տեսք են հաղորդում։

Այս մասին  Լևոն Բարսեղյանը համացանցային իր տիրույթում գրում է․ «Երևանը զարդարող «Սինեմարթ» ընկերությունը խոստացել է տոներից հետո հրապարակի պատերի ծակերը փակել: Ցնծացեք սիրելի ժողովուրդ:

Ցնծացեք, որովհետեւ նույն սկզբունքով ՀՀ նախկին գերագույնները և նախարարները պիտի ետ գնան, կանսերվի բանկեքը հավաքեն, պալատներ սարքելու փոխարեն զենք և տեխնիկա առնեն,

բանակի բառդակը վերացնեն, հրադադարից հետո մինչև 2020 թվի պատերազմը եղած մոտ 2.000 բանակային զոհերին կյանք վերադարձնեն, որ ոչ մի Ալիև չհամարձակվի հարձակվել Հայաստանի վրա:

Ժամանակի մեքենա հորինող և գաղտնի պահող թուլեք, ձեն հանեք: Սկզբունքի մասին. էդ սկզբունքը շատ հին է, վայթե դրա գյուտարարներն էլ են հայերը»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!