Լավ լուր․ ընդարձակ սրահ, դեղատուփ, վճարման քարտային համակարգ, հեռախոսների լիցքավորման հնարավորություն․ ահա թե ինչպիսին է երևանյան նոր տրանպորտը․ տեսանյութ


Երևանի քաղաքապետարանը քաղաքացիների համար անչափ լավ լուր ունի։ Երևանում են գտնվում բոլորովին նոր, Երևանի պատվերով պատրաստված տրանսպորտային միջոցները։

Դրանց թիվը հասնում է երկու հարյուր տասնմեկի։ Հայկ Մարությանն անձամբ է ներկայացնում ավտոբուսները։ Դրանք ժամանակակից ստանդարտներին համապատասխան և անչափ հարմարավետ տրանսպորտային միջոցներ են։

Մարությանը նախ նշել է, որ ավտոբուսները լինելով բավական ցածր՝ հնարավորություն են ընձեռում ուղևորներին հեշտացված մուտք ու ելք կատարել։ Ավտոբուսներն աշխատում են բնական գազով։ Վարորդի խցիկն առանձնացված է, որը թույլ է տալիս չխանգարել վարորդին աշխատանքի ժամանակ։

Ավտոբուսների սրահը ընդարձակ է։ Այն նախատաեսված է քսաներկու նստած և երեսունութ կանգնած ուղևորների համար։ Սրահում կա դեղատուփ, հովացման և տաքացման համակարգեր, ուղևորը հնարավորություն ունի լիցքավորել հեռախոսը։

Բոլոր պատուհանների մոտ ամրացված մուրճեր անհրաժեշտ լինելու դեպքում ապակին կոտրելու և դուրս գալու համար։ Ավտոբուսները հարմարեցված են հաշմանդամների համար։ Մանրամասները դիտեք կցված տեսնայութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!