Ինչ հնար է գտնվել «Բջջային զոմբիների» համար․ կզարմանաք, երբ իմանաք


«Բջջային զոմբիներ»․ այսպես են կոչվում այն հետիոտները, որոնք քայլում են հեռախոսի մեջ մտած։ Գլուխն իջեցրած նրանք դանդաղ շարժվում են ինչ-որ ուղղությամբ՝ պարբերաբար բախվելով այլ մարդկանց։

Կարծես ֆիլմերի զոմբիներից լինեն, ուղղակի ավելի լավ տեսք ունեցող։ Բայց, ձեռքը սրտին դնելով, խոստովանենք, որ յուրաքանչյուրս, գեթ մեկ անգամ փողոցում նայել ենք հեռախոսի մեջ ու մոռացել դուրս գալ այնտեղից։

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ այդ խնդրով տառապում է անգլիացիների 75%-ը։ Եվ նրանք գոնե մեկ անգամ բախվում են այլ մարդկանց հետ։ Վնասվածքներին և կոնֆլիկտներին գործը չհասղնելու համար բրիտանացիները նոր միջոց են գտել։

Մանչեսթերի կենտրոնում հեռախոսով զբաղված մարդիկ առանձին ճանապարհով կքայլեն։ Այն երկկողմանի է և 75 մետր երկարություն ունի։ Այդ հատվածով արգելվում է արագ քայլել կամ վազել։ Հետաքրքիր է, արդյոք մեզ մոտ էլ նման ճանապարհի կարիք չկա։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!