Ինչպես են Սիրուշոն, Գարիկ Պապոյանը, Խորեն Լևոնյանը, Անահիտ Սիմոնյանը և այլք ուղեկցել իրենց երեխաներին դպրոց


Սեպտեմբերի 1-ը տոն էր նաև ծնողների համար։ Ամիսներ շարունակ պատրաստվել էին և մեծ սիրով, մեծ բերկրանքով երեխաներին ուղեկցել դպրոց։

Առանձնակի լարվածությամբ և հոգու թրթիռով են օրն անցկացնում 1-ին դասարանցիների ծնողները։ Հանրության կողմից հետաքրքրություն է նկատվում հատկապես սիրված և ճանաչված դեմքերի կողմից արված դպրոցական հրապարակումների նկատմամբ։

Հավաքագրել ենք մեկտեղ մի շարք հայտնիների կողմից հանրայնացված լուսանկարներ, որտեղ տեսանելի է, թե ինչպես են անցկացրել դպրոցական 1-ին օրը նրանց երեխաները։ 1-ին անգամ դպրոց են գնացել Սիրուշոյի, Գարիկ Պապոյանի, Գրիշա Աղախանյանի, Խորեն Լևոնյանի, Նաիրա Մովսիսյանի և այլնի երեխաները։

Հրապարակումներով են հանդես եկել նաև այն հայտնիները, որոնցղ երեխաներն արդեն մի քանի տարի է, ինչ հաճախում են դպրոց։ Ներկայացնում ենք նրանց կողմից հանրայնացված գունավոր, ուրախ, բերկրանքով լի լուսանկարները, որոնցից սեր և երջանկություն է ճառագում։

Հայտնիները գրառումներ են կատարել, որտեղ շնորհավորել և ջերմ բարեմաղթանքներ են հղել բոլոր երեխաներին։ Մենք միանում ենք բոլոր բարեմաղթանքներին և ցանկանում առողջություն, խաղաղ երկինք և ուսումանական հաջող տարի։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!