Ինչպե՞ս պատրաստել խնձորի քացախ․ վստահ փորձեք ու կունենաք որակյալ քացախ


Ներկայացնում ենք  քացախի բաղադրատոմս, որն իսկական և որակյալ քացախ ստանալու տարբերակ է։ Այն խոհանոցային անչափ անհրաժեշտ մթերք է։ Վստահ փորձեք ու կհասկանաք, թե որն է որակյալ քացախը:

Անհրաժեշտ է՝

Հյութեղ խնձոր — 5 կգ

Շաքարավազ — 500 գ

Ջուր — 5 լ

Խնձորն առանց կեղևազատելու քերել խոշոր քերիչով: Խորհուրդ է տրվում լցնել  ապակյա տարայի մեջ: Ջուրը տաքացնել 20-25 աստիճան, խառնել շաքարը, որ լուծվի ջրում ու լցնել խնձորի վրա:

Պետք է 10 սմ տեղ ունենա ազատ, որովհետև հետո խնձորը փրփրում է բարձրանում վերև: Թողնել տաք տեղ և ամեն օր խառնել: Տասը օր հետո ջուրը վերև բարձրացած կլինի, իսկ խնձորը` ներքևում: Քամել, հեղուկը լցնել ապակյա բանկաների մեջ, վերևը թանզիվով փակել և 40 օրով դնել մութ տեղ:

Այդ 40 օրում վերևի մասում կառաջանա շերտ` խնձորի մեջ առկա խմորիչից «սնկային կափարիչ», որը ձեզ կհուշի քացախի պատրաստ լինելու մասին: Այդ շերտը պետք է դեն նետել, ու քացախը տեղավորել տարաներում:

Քացախի գույնը ժամանակի հետ  դառնում է ավելի թափանցիկ, ոսկեգույն: Այս քացախը 2-3 տարի կարող եք օգտագործել` պահելով սառը տեղում:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!