«Իմ 10 ամսական մեծ տղա․․․ իմ հեքիաթ»․ Միհրանի և Արփիի հրապարակումներն ու ջերմ գրառումը


Հայտնի ամուսնական զույգը՝ Միհրան Ծառուկյանը և Արփի Գաբրիելյանը, հերթական անգամ որդու հետ լուսանկար են ներկայացրել։ Տասը ամիս առաջ Արփին և ՄԻհրանը ծնողներ դարձան։

Զույգն ամուսնացել է 2019-ին։ Նրանց որդին լույս աշխարհ եկավ 2020-ին։ Նրանք յուրաքանչյուր ամիս այդ օրը հետևորդների հետ կիսվում են Ռոբերտի լուսանկարներով և ցույց տալիս երկրպագուներին, թե ինչպես է մեծանում։

Միհրանն իր կողմից հանրայնացված լուսանկարին գրառել է․ «Իմ 10 ամսական մեծ տղա»։ Արփին նույնպես լուսանկար է հանրայնացրել Ռոբերտի հետ՝ տասը ամսականը բոլորելու օրվա առիթով և գրառել․ «Իմ հեքիաթ»։ Երջանիկ ծնողները հանգստյան օրերը մշտապես որդու հետ են անցկացնում։

Նրանք հաճախ են զբոսնում երևանյան այգիներում և վայելում արևոտ Երևանը։ Այս պահին Արփին և Միհրանը գտնվում են Մոսկվայում։ Նրանք մեկնել են համերգային ծրագրի շրջանակներում։

Մոսկվայից Արփին արդեն լուսանկարներ է հանրայնացրել։ Մեկնաբանություններում հայտնի զույգի երկրպագուները շնորհավորել են Ռոբերտին 1 ամսով էլ մեծանալու կապակցությամբ և ջերմագին բարեմաղթանքներով հանդես եկել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!