Ի՞նչ կանեք առաջին հերթին․ բացահայտեք ձեր ներաշխարհը նորովի


Մարդն ապրելով Երկրի վրա անհիշելի ժամանակներից՝ ամեն օր ու ամեն ժամ փորձում է նորովի հասկանալ  և նորանոր բացահայտումներ կատարել իր մասին։ Եթե հնագույն ժամանակներում դա իրենից բարդություն էր ներկայացնում և բացահայտումներով կարողանում էին զբաղվել այդ ժամանակների գիտակները, ապա նորագույն աշխարհում մարդուն նորովի բացահայտելու համար առանձին գիտություն կա ստեղծված։

Այո՛, խոսքը գնում է հոգեբանության մասին։ Գիտություն, որն իր մեջ բավականաչափ հետաքրքրություն ունի պարփակած։ Հոգեբանները հատուկ թեստեր են մշակում, որով էլ փորձում են հասկանալ մարդու բնավորությունը, էությունը և այլ տարաբնույթ նրբություններ։

Առաջարկում ենք մի թեստ, որի օգնությամբ կարող եք որոշակի բացահայտումներ անել ձեր մասին, իսկ եթե չեն լինի բացահայտումներ, ապա հավատացեք ընթացքը հաճելի և հետաքրքրական կլինի։ Եվ այսպես, ուշադիր դիտեք նկարը։ Ինչպես հասկացաք մի քանի գործողություններ է պահանջվում կատարել։ Ձեր խնդիրն է այն դասավորել ըստ առաջնահերթությունների։ Լուսանկարում շունը ատամներով պատռում է բազմոցը, երեխան օրորոցում լաց է լինում, հեռախոսը զանգում է, իսկ թեյնիկը պետք է անջատել։

Եթե դուք առաջինը անջատում եք թեյնիկը, դուք անհանգիստ տեսակ ունեք, սակայն միևնույն ժամանակ զգուշավոր եք։ Եթե վազում եք դեպի հեռախոսը, դուք հանգիստ բնավորություն ունեք և ատում եք միայնությունը և առաջնահերթությունը միշտ տալիս եք ընկերներին։ Եթե ձեզ համար առաջնահերթ է հանգստացնել երեխային, ապա իմացեք, որ անչափ պատասխանատու մարդ եք։ Հստակ բնավորություն ունեք և մշտապես գիտեք ձեր անելիքներն ու դրանց նպատակը։

Դուք հենց այնպես ոչինչ չեք անում։ Իսկ եթե առաջինը փորձում եք փրկել  բազմոցը, ապա դուք նյարդային անձնավորություն եք և պաշտում եք լռությունը, քանի որ աղմուկը ձեզ կարող է հունից հանել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!