«Ժողովուրդ ջան, մի փոքր էլ դիմացեք․․․սա Ռոբի ուրվականն պտտվում մեր երկրում․․․ մինչև հունիսի 20-ը չեմ բացառում, որ ավելի կսրվի իրավիճակը․․․»․ Արսեն Ավագյան


Արսեն Ավագյանը համացանցային հարթակում գրառում է կատարել։ Նա գրել է և երկրում տիրող այս ծանրագույն վիճակի մասին նշել, որ «սա Ռոբի ուրվականն է, որ պտտվում է մեր երկրում»։  Գրառման հեղինակը չի բացառում, որ մինչև հունիսի 20-ը իրավիճակն էլ ավելի կարող է լարվել։

Ավելացրել է, որ այս ամենի հովանավորներն են Ռուսաստանը, Բելոռուսը, Ուզբեկստանը, Ադրբեջանը, Թուրքիան։ «Ռոբը մաշացնում է մինչև քոքը, մաշացնում է հայոց պետությունն ու հայ ժողովրդին»,- գրել է նա։

Այնուհետև նշել, որ ՌԴ ղեկավարի համար Հայաստանը «Ռոբն ու Սերժն են», իսկ հայ ժողովրդի համար այդ անձիք «երկիրը կեղեքողներն ու թալանողներն են, որի զգալի մասը հենց Պուտինին է»։

«Պուտինը, Ռոբն ու Սերժը հայերին ասում են՝ դուք մեր ծառաներն եք և ձեր երկիրը պետք է կառավարեն մեզ հարստացնող մարդիկ, իսկ այդ հարցի պատասխանը հայ ժողովուրդը տվեց 2018-ին»,- գրել է Արսեն Ավագյանը։

Ապա որպես գրառման ավարտ՝ հավելել․ «Տե՞ր ենք կանգնում մեր հաղթանակին, երկրին, թե՞ հանձնում ենք մեր երկիրը և մեզ Պուտինին և ռոբասերժական կլանին․․․ Սա Սարդարապատ է»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!