Հրանտ Վարդանյանը, ով կինոռեժիսոր է, հյուրընկալվել է հաղորդումներից մեկում և բավականին հետաքրքրական զրույց ունեցել։
Նա անդրադարձել է Ռուսաստանի վարած քաղաքականությանը և քննադատել այն։ Նա իր խոսքում նշել է, որ Ռուսաստանի յուրաքանչյուր քայլ սեփական երկրի բարօրության համար է արվում։ Ռուսաստանն ամեն բան անում է իմպերիան պահպանելու համար։
«Թքա՛ծ ունեմ ես ձեր իմպերիայի վրա, ինձ չի հետաքրքրում իմպերիան»,- հայտարարել է Վարդանյանը։ Կինոռեժիսորը նաև կարևորել է լեզվի պահպանության հարցը։
Նա նշել է, որ լեզուն պահելով՝ անկախ այն բանից, թե աշխարհի որ ծայրում ես գտնվում, անձը դառնում է հայրենիքի մի կտորը՝ ինքնսինքյան պահպանելով այն։ Մտահոգություն է հայտնել, որ անգամ լեզվի պահպանման հարցում է ՌԴ-ն միջամտում։
Վարդանյանը հայտնել է, որ ոչ մի պարագայում չպետք է թույլ տալ փոխելու հայի լեզվամտածողությունը, դա անթույլատրելի է։ Այդպես կկորցնենք նաև հայկական մշակույթը։ Մանրամասն դիտեք կից տեսանյութում։