Թողնելով երկու  երեխաներին՝ իրեն նվիրեց հայրենիքի պաշտպանության վեհ ու սուրբ գործին․ ճանաչենք մեր անմահ հերոսներին


Հանուն հայրենիքի, հանուն ինձ ու հանուն քեզ, հանուն մեր վաղվա համար ընկածները մեկ վայրկյան չմտածեցին իրենց կյանքի, ընտանիքի կողքին մնալու մասին։ Նրանց համար հայրենասիրությունն առաջին տեղում էր։

Նրանց սխրանքը շատերին ստիպեց մտածել ու վերաիմաստավորել հայրենասիրության մասին ունեցած գաղափարները։ Դա խոսքով չէ և դա պատմությամբ է ապցուցվել։ Տղաները պատմություն կերտեցին ու դարձան այդ էջերի կերտողները։ Ճանաչենք նրանց, ում բազկով կերտած հայրենիքում շարունակում ենք ապրել։

Նրանցից յուրաքանչյուրի հերոսական անունը սերնդեսերունդ փոխանցենք ու հավերժացնենք նրանց անմահ գոյությունը։ Քարտաշյան Գևորգ։  Ծնվել է 1984 թվականին։ Պատերազմի առաջին իսկ օրվանից ակտիվ մասնակցել է Ջաբրայիլի պաշտպանական մարտերին։

Հերոսն ընկել է  հոկտեմբերի տասին: Բարի, քաջ, խիզախ, հայրենասիրական վեհ գաղափարների կրող, կյանքով լի մարդ, ով իր անունը փառքով պսակեց: Գևորգը հայրենիքի հանդեպ սերը վեր դասեց անգամ ընտանիքից։

Թողնելով երկու  երեխաներին՝ իրեն նվիրեց հայրենիքի պաշտպանության վեհ ու սուրբ գործին: Ննջիր խաղաղությամբ մեր անմահ հերոս…


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!