Զույգը պսակադրվել է շտապօգնության մեքենայում․ բացառիկ կադրեր և անչափ հուզիչ պատմություն


Մարդկանց միջև ձևավորված ջերմ հարաբերությունների շնորհիվ երբեմն հաջողվում է հաղթահարել այնպիսի մեծ դժվարություններ, որոնք անհաղթահարելի են թվում։ Միմյանց անմոռանալի ու հաճելի պահեր պարգևելը, թերևս, կյանքի ամենից մեծ ձեռքբերումն է։

Համաշխարհային մամուլի էջերում հիթային է դարձել բրազիլական զույգի արտասովոր որոշումն ու դրա իրականացումը։ Զույգը որոշել է պսակադրվել հենց շտապօգնության մեքենայի մեջ։ Այդ որոշումն ունի իր նախապատմությունը։

Ռիո դե Ժանեյրոյում Իտալիայի հյուպատոսության խոհարար 43-ամյա Բրունո դե Նիկոլան և Յունիս Սիդես դե Օլիվեյրան արդեն տևական ժամանակ է, ինչ սպասում էին իրենց հարսանեկան արարողությանը, սակայն այն շարունակ ձգձգվում էր Բրունոյի անբուժելի քшղցկեղային հիվանդության պատճառով։

Բրունոյի մոտ կորոնավիրուսի ժամանակ նաև մաշկի քшղցկեղ է առաջացել։ Նա միառժամանակ բուժվել է, սակայն որոշ ժամանակ անց քաղցկեղը նորից գլուխ է բարձրացրել։ Ծանոթանալով սիրահար զույգի հուզիչ պատմությանը, Բրունոյին բուժող բժիշկը որոշել է նրանց թույլ տալ հարսանիքը կազմակերպել շտապօգնության մեքենայում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!