Զոհված զինծառայողի մայրը տղա է ունեցել և փոքրիկին տվել հերոսի անունը․ մանրամասներ


Շուտով մոտենում է անմահացած հերոսների տարելիցը։ Հազարավոր ընտանիքներ արդեն մեկ տարի է, ինչ առանց որդիների են, առանց ամուսինների, եղբայրների։

Տղաներն ընկան, որ մենք լինենք ու շարունակենք արարել, ապրել, որ հայը միշտ լինի։ Եվ այս համատեքստում յուրաքանչյուր հայ պարտավոր է հիշել ու փոխանցել սերունդներին տղաների սխրանքը և անվերջ ապրեցնել նրանց։

Եթե մեզանից յուրաքանչյուրը մշտապես հիշի ու խոսի հերոսներից մեկի մասին, ապա նրանք կշարունակեն ապրել մեր հոգում, սրտում, մտքում։ Որդեկորույս շատ ծնողներ ամենուրեք փնտրում են իրենց որդիներին։

Ոմանք էլ երեխա են ունեցել՝ փորձելով կորցրած որդուն վերագտնել փոքրիկի մեջ, նրա աչքերի մեջ գտնել կորցրածին և  ուժ հավաքել ապրելու համար։

Այսօր «Էջմիածին» բժշկական կենտրոնը ֆեյսբուքյան հարթակում տեղակացրել են, որ լույս աշխարհ է եկել անմահացած հերոսի եղբայրը։ Նորածինը  զոհված զինծառայող Նարեկ Հարությունյանի եղբայրն է։ Ծնողները նրան Նարեկ են անվանակոչել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!