Զինվորի անչափ գեղեցիկ կատարումը հուզեց ծառայակից ընկերներին. «Ո՜վ հայոց մայրեր…»


Զինծառայողի ապրումներն ու զգացողությունները, թերևս, ոչ ոք ավելի լավ հասկանալ ու պատկերացնել չի կարող, որքան մեկ այլ զինծառայող: Նրանց միավորում է ընդհանուր միջավայրը, հույզերը, ապրումները, կարոտները:

Դա է նաև պատճառը, որ զինծառայության ժամանակ ձևավորված ընկերությունն այլ քաղցրություն և ամրություն ունի: Այն կուռ է ու թանկագին:

Ստորև մի հուզառատ հոլովակ ենք ներկայացնում, որտեղ բավականին գեղեցիկ ու սրտառուչ տեսարան է պատկերված:

Զինվորական հերթական մշակութային միջացառման ժամանակ զինծառայողներից մեկը դաշնամուրի զուգակցությամբ կատարում է հայոց սրտերի համար խիստ հարազատ ու սիրելի երգերից մեկը՝ «Ո՜վ հայոց մայրեր» երգը:

Անհնար է նկարագրել, տեսնել է պետք, թե ինչ հույզերով ու զգացողություններով էին երգը կատարողի ծառայակից ընկերներն ունկնդրում երգը: Բոլորի աչքերին նույն թախիծն ու կարոտ էր դրոշմված: Ուժեղ լինելով հանդերձ՝ նրանք չէին կարողանում զսպել իրենց արցունքները:

Միջոցառման այս գեղեցիկ դրվագը ներկայացնող տեսանյութը ներկայացված է ստորև:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!