Զինծառայողը, ում հայրը որդուց լուր չստանալու պատճառով ինքնասպանություն էր գործել, պատերազմից երկու օր անց այլևս կապի դուրս չի եկել


Այս անչափ տխուր պատմությունը գիտեն շատերը։ Այն հերթական անգամ ապացուցում է, որ համբերատարությունը փրկություն է և որ չճշտված և ոչ պաշտոնական տեղեկատվությունը՝ չարիք։

Գիտեն և հիշում են շատերը, որ հայրը որդու մահվան լուրը լսելուն պես ինքնասպան է լինում, որից հետո որդուց զանգ են ստանում և խոսում նրա հետ։

Այս մանրամասները հայտնել է  Ահարոն Խաչատրյանը, ով հանդիսանում է Վարդենիսի համայնքապետը։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի տասներեքին։ Համայնքապետի խոսքով՝ դժբախտ դեպքը կատարվել էր ցերեկային ժամի, իսկ արդեն մի քանի ժամ անց զանգահարել է զինվոր որդին։

Սակայն դա վերջին զանգն է եղել և առ այսօր որդուց որևէ լուր չկա։ Տղան պայմանագրային զինծառայող է։ Նա եղբայր և քույր ունի։ Եղբայրն այժմ գտընվում է Ռուսաստանում։

Աստծո ձեռքը այս և բոլոր զինծառայողների գլխին լինի, հուսով ենք,որշատ շուտով նա կզանգահարի և իր զանգով կուրախացնի ընտանիքին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!