«Երբ շարունակությունդ կես տարեկան է»․ Արևիկ Ուդումյանը ցույց է տվել դստեր դեմքը․ նա արդեն 6 ամսական է


Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը արդեն վեց ամիս է ինչ երկրորդ անգամ է մայրացել։ Նա դուստր է ունեցել։ Դստերն անվանակոչել է՝ Նունե։  Ինչպես Արևիկն է նշում, այս փուլում առավել շատ է ընտանիքի հետ ժամանակ անցկացնում, ինչը հաղորդավարուհուն անսահաման հաճույք է պատճառում։

Նա հաճախ է հանրայնացնում երեխաների հետ լուսանկարներ։ Սակայն նորածին բալիկի մասնակցությամբ լուսանկարներում նրա դեմքը փակ էր, հաղորդավարուհին չէր ցանկանում հանրայնացնել դստեր դեմքը։

Այս անգամ երեխայի դստեր վեց ամսականը բոլորելու կապակցությամբ Արևիկը փոքրիկ հրաշքի հետ համատեղ լուսանկար է հրապարակել, որին կից գրառման մեջ նշել է․ «Երբ շարունակությունդ կես տարեկան է»։

Լուսանկարում մայրիկը անչափ երջանիկ տեսք ունի։ Արևիկի հետևոդները ակտիվ մասնակցություն են ունեցել մեկնաբանություններում և գեղեցիկ ու ջերմ գրառումներով հանդես եկել։

Ավելի վաղ Արևիկը որդու հետ լուսանկար էր հանրայնացրել և պատմել հետևորդներին, որ մի քանի ժամով կտրվել է իրականությունից և հրաշալի ժամանակ անցկացրել որդու հետ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!