Եվ նա իմ եկեղեցու հոգևորական է եղել. ոնց կարող է հոգևորականն այսպիսի գրառում կատարել


Հայկական եկեղեցու հոգևորական, վարդապետ Կոմիտաս Հովնանյանը հաճախ է նշում իր՝ հայրենիքի վերաբերյալ անհանգստությունների մասին։

Նա նման բովանդակությամբ գրառումներ հաճախ է կատարում և ահա հոգևորականի հերթական գրառմանն է անդրադարձել քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը, ով նշում, որ շատ է զարմանում, թե ինչպես է նման նման մտածելակերպի մարդը հայ եկեղեցու հոգևորականը եղել կամ մնում։

Սաֆարյանը հայտնի է իր հակառուսական տրամադրվածությամբ և Հայաստանի ապագան տեսնում է միմիայն Ռուսաստանից առանձին։ Նա գրառման մեջ իր զարմանքն է հայտնում, թե նախկինում ինչու էին քաղաքական թեմաներ ով քար լռություն պահպանում։

Ստյոպա Սաֆարյանը հոգևորականի գրառման վերաբերյալ մասնավորապես գրել է․ «Եվ նա իմ եկեղեցու հոգևորական է եղել..․ Եթե այսպես հակաթուրքական/պրոռուսական ծիրին մեջ հիպերակտիվ տեսակ են, ինչի՞ են իմ եկեղեցու հոգևոր հագուստը կրում կամ կրել։

Անպատկերացնելի. նախկինում քաղաքական թեմաներով Լուկաշենկոյի ասած’ լեզուները մի տեղ էին պահում։ Հիմա վարդի նման բացվել են..․»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!