Ես սիրում եմ այն, ինչ ստեղծված է Հայաստանում․կոչ եմ անում․․․ Հերմինե Ստեփանյան


Տաղանդաշատ դերասանուհի և հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը չափազանց արդիական ու կարևոր թեմայի է անդրադարձել․ «Բոլորս ենք քաջ գիտակցում ինչպիսի բարդությունների առջև է կանգնած մեր մի բուռ ազգը և մեր մեկ ափ ՀԱՅՐԵՆԻՔԸ։ Բոլորս ենք տա ռապում և փորձում կռ իվ տալ ԼԻՆԵԼՈՒ ու չլինելու բարակ սահմանագծի վրա։

Ես ընտրել եմ պայ քարի ու լինելու իմ տարբերակը՝ աշխատել, ստեղծագործել, օգնել մեր տնտեսությանը, սատար կանգնել ՀԱՅ մարդուն, ով ար յան գնով աշխատում, արտադրում, արարում է։ Լինել հայկականի և հայի ստեղծածի սպառողը։

Ձեզ էլ եմ կոչ անում՝ ամեն անգամ խանութ մտնելիս, երբ որևէ ապրանք եք վերցնում, հարց տվեք ձեզ՝ արդյո՞ք կա սրա հայկական տարբերակը։ Պահանջկոտ եղեք թերությունների հանդեպ, բայց և ներողամիտ։

Տեղ հասցրեք արտադրողին, ստեղծողին իր խնդիրները, և մի՛ զլացեք հետևողական լինել և նորից գնել, նորից փորձել, օգնել կատարելագործել …

Արդյունքում մենք մեր տնտեսությունը կզարգացնենք, միասնական կլինենք, մեր ունեցած գումարով մեր արտադրողին՝ հետևաբար ինքներս մեզ կաջակցենք։ Ես սիրում եմ այն, ինչ ստեղծված է Հայաստանում»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!