«Ես ձեզ ամենաշատն եմ սիրում, բարի տարեդարձ, Մաեստրո…»․ այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է․ Իննա Խոջամիրյանի յուրօրինակ շնորհավորանքը Մաեստրոյին


Այսօր մեր կողքին ապրող լեգենդի՝ տաղանդաշատ Տիգրան Մանսուրյանի տարեդարձն է։ Կոմպոզիտորը դարձավ 83 տարեկան է։ Նրա ծննդավայրը Բեյրութն է։

Լեգենդը բազմաթիվ հրաշալի ստեղծագործություններ  է  նվիրել մեզ և արժանացել մի շարք պարգևների։ Կոմպոզիտորին հասցրել են շնորհավորել բազմաթիվ օգտատերեր, հանրային դեմքեր։ Առանձնանում է Իննա Խոջամիրյանի շնորհավորանք-գրառումը։

Իննան գրել է․ «Իմ կյանքում հանդիպած մարդկային մեծագույն ալտրուիստը, նվիրյալը, բացառիկ արժեքների կրողն ու հենց ինքը` Արժեքավորը…

Եվ ինչ երջանիկ եմ ես, որ աշխարհումս ամենատաղանդավոր ու լուսավոր ափերի մեջ իմ` մի բուռ, հուզմունքից դողացող ձեռքերն են եղել բազմիցս, և դրանք ամենաջերմ ու անկեղծ ձեռքսեղմումներն են եղել:

Եվ ինչքա՜ն հարուստ եմ, որ պատիվ եմ ունեցել ոչ թե րոպեներ, այլ ժամեր շարունակ լսել, լցվել, խոսել, հիանալ, գրկել աշխարհումս ամենալուսավոր և տաղանդավոր երաժշտին, մտավորականին, պապիկին, ՄԱՐԴՈւՆ: Ես ձեզ ամենաշատն եմ սիրում։ Բարի տարեդարձ Մաեստրո…»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!