«Ես խորհուրդ չեմ տալիս նման հիմար փորձեր անել սեփական օրգանիզմի վրա»․ մասնագետը օրգանիզմում պատվաստանյութի չեզոքացման փորձարկումների մասին


Այսօր հանրության առաջ ծառացած խնդիրներից մեկն էլ պատվաստումն է․ մարդիկ երկմտում են պատվաստվել, թե՝ ոչ։ Բոլոր երկրներում գրեթե նույն իրավիճակն է։

Այսօր համացանցային հայկական տիրույթում լայն տարածում են գտնում առողջությանը վերաբերող խորհուրդներ, որոնք ըստ մասնագետների՝ անդառնալի հետևանքների կարող են հանգեցնել։

Շատերն են համացանցային հարթակներում հանդիպել գրառումների, որտեղ խորհուրդ է տրվում ջրածնի պերօքսիդ խմել, ներերակային կատարել, որն իբրև օրգանիզմում չեզոքացնում է կորոնավիրուսի դեմ կատարած պատվաստանյութը։

Սամվել Հայրումյանը, ով հանդիսանում է ԱՆ ընտանեկան բժշկության գծով խորհրդատու, ասել է, որ եթե առաջարկեն աղաթթու ներարկել և տեսնել, թե ինչ ազդեցություն կունենա, բնական է՝ դա ոչ ոք չի փորձի, քանի որ բոլորն էլ քաջ գիտակցում են, որ դա հղի է բավական լուրջ վտանգներով։ «Ես խորհուրդ չեմ տալիս նման հիմար փորձեր անել սեփական օրգանիզմի վրա»,- հայտարարել է բժիշկը։

Հավելել է, որ, առհասարակ, որևէ քիմիական միացություն ի զորու չէ չեզոքացնելու որևէ պատվաստանյութ։ Այս մասին տեղեկատվությունը տարածել է Առողջապահության նախարարության պաշտոնական էջը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!