«Եթե չգիտեք նման մարդկանց՝ անուն առ անուն կնշեմ, իսկ ովքեր կդարձնեն շահարկման թեմա՝ եկեք տեղերով փոխվենք»․ Նանե Արզումանյան


Լրագրող, հաղորդավար Նանե Արզումանյանը համացանցային հարթակում գրառմամբ է հանդես եկել և պատգամավորներին առաջարկել հրաժարվել պարգևավճարներից և այդ գումարներն ուղղել այն ընտանիքներին, որոնք բնակարանի  խնդիր ունեն, անմահացած հերոս տղաների ընտանիքներին այդ գումարներնը հույժ անհրաժեշտ են։

Քանի որ համացանցում յուրաքանչյուր գրառում քննադատման է արժանանում, Նանեն նախապես նշել է, որ  եթե կլինեն մարդիկ ու կասեն, որ պետության հատկացված գումարները բավական են, առաջարկում է «փոխվել տեերով»։

Նանե Արզումանյանը մասնավորապես գրել է․ «Հրաժարվեք բոլոր պարգևավճարներից ու այդ գումարներն ուղղեք այն ընտանիքներին, որոնք բնակարանների խնդիր ունեն։

Նահատակված Տղերքի ընտանիքներին անհրաժեշտ է այդ գումարը, որովհետև շատերը չեն կարողանում բնակարանի կանխավճարի հարց լուծել։ Եթե չգիտեք նման մարդկանց՝ անուն առ անուն կնշեմ…

Իսկ բոլոր նրանք, որոնք կպնդեն, թե պետությունից տրամադրվող գումարը բավական է ու դա կդարձնեն շահարկման թեմա՝ եկեք տեղերով փոխվելու…»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!