«Դիմում եմ անխտիր բոլոր քաղաքական ուժերին՝ ես թքած ունեմ ձեր բոլորի վրա՝ մի տեղ վերցրած․․․պատրաստեք տեքստերը և դիմեք Ամերիկային»․ մանրամասները տեսանյութում


Ռուսաստաբնակ, ազգությամբ հայ երիտասարդ յութուբյան օգտատերը մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ խոսում է Հայաստանի ներկայիս պայթյունավտանգ իրավիճակից։

Երիտասարդը բարկացած նշում է, որ ինքը ռուսաֆոբ ու հակառուս չէ, ինքը ՀՀ քաղաքացի է և իրեն հետաքրքրում է միմիայն իր հայրենիքի շահը։ Ընդգծում է, որ Ադրբեջանի լկտի պահվածքը սկսեց այն պահից, երբ Լավրովն այցելել է Բաքու։

Նա դիմել է անխտիր բոլոր քաղաքական  ուժերին և ասել․ «Ես թքած ունեմ ձեր բոլորի վրա՝ մի տեղ վերցրած։ Էս իրավիճակում եթե դուք ՀՀ-ն և նրա ժողովրդին տարաք նոր արկաածխնդրության հանուն ոչնչի, ապա ձեր գերեզմանափոսը մեկտեղ  է լինելու»։

Երիտասարդը սթափվելու կոչ է անում, դիմում դիվանագիտական կորպուսին և ասում, որ պատրաստեք տեքստերը և դիմեք Արևմուտքին։

Պահը հասունացել է և պահը հիմա է։ Հորդորում է տեքստեր պատրաստել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու համար ևս։ Մանրամասները կարող եք դիտել վարը կցված տեսանյութում․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!