Դդմիկով կոտլետներ և ձվով, աներևակայելի համեղ ուտեստ, որ կհավանեն բոլորը


Ճիշտ է արդեն աշուն է, բայց ամռան կիսատ շունչը մի տեսակ զգացվում է և ամառային վերջին ուտեստները վայելելու հնարավաորություն կա։ Քանի դեռ շուկայում կարելի է դդմիկ հանդիպել, ուրեմն կարելի է պատրաստել դդմիկով կոտլետ։ Առաջարկեւմ ենք պատրաստել համեղ ու յուրօրինակ կոտլետներ դդմիկից։

Անհրաժեշտ է՝

Դդմիկ — 2 հ․

Հավկիթ — 3 հ․

Քերծ պինդ պանիր — 70 գ

Թարմ կանաչի՝ ըստ ճաշակի

Ալյուր — 4 ճ․գ․

Փխրեցուցիչ — 1 թ․գ․

Դդմիկները լավ լվանալ և քերել առանց կեղևահան անելու։ Առանձնացնել ձվի սպիտակուցը դեղնուցից։ Կանաչ սոխը մանրացել և միախառնել բոլոր բաղադրիչները, բացի դեղնուցից։

Այնուհետև փոքր-ինչ բուսայուղով թավայի մեջ պատրաստի զանգվածից ձևավորել կոտլետներ, որոնց մեջտեղում պետք է անցք բացել (կարող եք օգտվել լուսանկարներից)։

Փակ կափարիչով եփել, այնուհետև կոտլետները շրջել հակառակ կողմով և մեջտեղում տեղադրել դեղնուցները և շարունակել եփել փակ կափարիչով։ Կոտլետների յուրաքանչյուր կողմը տապակվում է մի քանի րոպեում։ Կարելի է մատուցել թթվասերով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!