«Գիտե՞ս, էլ բան չունեմ քեզ ասելու… Չեմ համբուրում, քեզ վատ գիշեր»․ Լյուսի Հայրապետյանի ինտրիգային գրառումը և նոր ֆոտոշարքը


Ֆոտոմոդել Լյուսի Հայրապետյանն իր էստրավագանտությամբ հասցրել է գրավել շատերին։ Նրան սիրում և հավանում են ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք։

Լյուսին շատ կանաց համար խնամված կին լինելու կենդանի օրինակ է։ Իսկ ֆոտոմոդելը երբեմն կիսվում է գեղեցիկ և խնամված  լինելու վերաբերյալ իր գաղտնիքներով։ Լյուսին համացանցային իր հարթակներում հաճախ առեղծվածային և ինտրիգներ պարունակող  գրառումներ է կատարում։

Այս անգամ մոդելը նոր ֆոտոշարք է ներկայացրել, որոնց կցել է հետևյալ գրառումը․ «Երբ ինքդ քեզ հետ մենակ ես մնում, բոլոր հարցերի պատասխաններն են իսկույն գտնվում…Ինչո՞ւ… հանու՞ն,թե որովհետև, պատճառո՞վ թե շնորհիվ, Լա՞վ էր, թե ավելի լավ էր չլիներ, դու՞ էիր, թե ես կամ գուցե մեզնից և ոչ ոք, ուղղակի, այդպես էր պետք…

Պարզապես մեզնից բոլորն ունեն դերեր՝ կարճատև կամ կես, կարևոր կամ թռուցիկ, անցողիկ կամ մնայուն, մնայուն….Գիտե՞ս, էլ բան չունեմ քեզ ասելու…

Չեմ համբուրում, քեզ վատ գիշեր… Հ.Գ. Ուրբաթ գիշեր, բարով եկար։  Տեսնես՝ ինչո՞ւ եմ քեզ այսքան կարևորում, հատկապես երբ խմածս ջուր-սառույց-վարունգ է»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!