«Բոց ու հրդեհ»․ Սոֆի Մխեյանը և Նիկ Եգիբյանը նոր երգի պրեմիերա են ներկայացրել


Վերջին շրջանում Սոֆի Մխեյանը աշխատանքային բարձր ակտիվութոյւն է ցուցաբերում։ Նա մեկը մյուսի ետևից երկրպագուներին  է ներկայացնում իր նոր կատարումները։

Երգչուհին նոր երգի պրեմիերա է ներկայացրել։ Այս անգամ այն զուգերգ է։ Սոֆին երգում է Նիկ Եգիբյանի հետ։ Երգը կոչվում է «Բոց ու հրդեհ»։ Երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանն է, իսկ խոսքերը հեղինակել է Գրիգոր Կյոկչյանը։

Գեղեցիկ տեսահոլովակի ռոժիսորը Հրաչ Քեշիշյանն է։ Տեսահոլովակում սիրող զույգի պատմություն է, որոնք տեսահոլովակի ավարտին բաժանվում են նրանցից մեկի եսասիրության պատճառով։

«Եթե սիրտս քեզ հիմա լսեր, երևի նա քեզ կասեր՝ ատելուց բացի կյանքում կա սեր, դու դարձել ես եսասեր»,- հնչում են երգի բառերում։

Նիկի և Սոֆիի երկրպագուները կարծես հավանել են նոր համատեղ աշխատանքը, քանի որ կարճ ժամանակամիջոցում տեսահոլովակը բազմաթիվ դիտումներ և հավանումներ է գրանցել։ Այն առաջարկում ենք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!