Բժիշկները նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվել․ հանրությունը երկմտանքի առջև է


Աշխարհում՝ այդ թվում և Հայաստանում պատվաստման թեման զարգանում է և բնակչությունը ընկղմվում է երկընտրանքի մեջ՝ պատվաստվել, թե՞ ոչ։

Համացանցը լեցուն է ապատեղեկատվությամբ, որին ենթարկվում են մարդիկ։ Սխալ տեղեկությունները տարածվում են նաև կենցաղային խոսակցությունների միջոցով։ Մի շարք քաղաքացիներ պնդում են՝ երկմտանքից ի վերջո հոգնելով՝ դիմում են ընտանեկան բժշկի՝ խորհրդակցելու համար՝ նպատակ ունենալով որոշման կայացման գործում չսխալվել։

Սակայն բժիշկները հորդորում են սպասել։ Բժշկի կողմից արված նմանօրինակ հորդորները ստիպում են քաղաքացուն մտածել, որ, իրոք ինչ-որ բան այն չէ։

Եվ ահա առաջ է գաիս քաոսային իրավիճակ և երկընտրանքի առջև կանգած քաղաքացին այդպես էլ չի կարողանում հանգել որոշման և խճճվում է տեղեկատվական խայտաբղետությունից։ ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը հաստատում է, որ բժիշկների կողմից կա տարածվող ապատեղեկատվություն։

Հավելել է՝ երևույթը ցավալի է, որովհետև երբ նման հարցում երկմտում է բժիշկը, ապա քաղաքացին, անշուշտ, կընկնի շփոթմունքի մեջ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!