Բաքվում Հենրիխ Մխիթարյանի համար Քոչարի են պարել. Օբամեյանգը  լուսանկար է հրապարակել


Բաքվում Հենրիխ Մխիթարյանի համար Քոչարի են պարել. Օբամեյանգը  լուսանկար է հրապարակել:

<<Արսենալի>> կազմում հանդես եկող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը ինստագրամում լուսանկար է տեղադրել: Հրապարակված լուսանկարում  թիմի  ֆուտբոլիստները ձեռք ձեռքի տվալ շրջանաձև պար են պարում:

Այս լուսանկարը փաստում է, որ այն նվիրված է Արսենալի կազմում հանդես եկող հայ կիսապաշտլան Հենրիխ Մխիթարյանի պատվին:

Իսկ երեկ էլ  Մխիթարյանի երկրպագուները նրա  անվանական մարզաշապիկներով  քայլել են Բաքվի փողոցներով:

Հիշեցնենք, որ Արսենալի կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել Բաքվում  կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ  խաղին, Ադրբեջանի կառավարությունը երաշխավորել էր Մխիթարյանի անվտանգությունը:

Ի դեպ,  կայանալիք խաղից առաջ Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները  այս անգամ էլ քաղաքի փողոցներում երգել են «Մենք եղել ենք Ղարաբաղում եւ ամենուր» բառերով  մի երգ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!