Բանջարեղենային, պանրային անչափ համեղ կրեմ ապուր, որն անպայման փորձել է պետք


Ներկայացվող ապուրը բարձր կալորիաներով է օժտված, որի պատճառով ծատերը կհրաժարվեն, բայց առաջարկում ենք գոնե 1 անգամ համտեսել, որովհետև իրոք համեղ է և արժի փորձել։

Հիմնականում ունի բանջարեղանային բաղադրություն, բայց պանրային փոքրիկ մասը անչափ նրբացնում է ապուրի համը։

Անհրաժեշտ է՝

3 ճ․գ․ բուսայուղ

1-2 ատամիկ սխտոր

1 գլուխ սպիտակ սոխ

1 գազար

2 կարտոֆիլ

Աղ, սև պղպեղ

Հալած պանիր

1 հ․ արգանակի խորանարդ + ջուր (knorr, gallina blanca ) կամ իսկական արգանակ

Կաթսայի մեջ լցնել բոլոր վերոնշյալ բաղադրիչները, բացի պանրից և 20-25 ր եփել: Հավելել պանիրը, սպասել հալվի, բլենդել և համտեսել չորահացով: Ցանկալի է յուրաքանչյուր բաժնին հավելել մի փոքր սամիթ: Այժմ կարելի է վայելել անմահական կրեմային այս ապուրը։

Ըստ ցանկության հավելեք նաև հավի միս նաև հնարավորություն կունենաք օգտագործել թռչնամսի արգանակը, որը ապուրին համեղ և ընդգծված համ կփոխանցի։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!